Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հանրապետության տարածքում այսօր մեկնարկում են միասնական քննությունները

Հանրապետության տարածքում այսօր մեկնարկում են միասնական քննությունները
08.06.2018 | 14:05

Հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկայի միասնական քննությունները:
Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանն ասել է, որ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը կմասնակցի 125 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը՝ 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը՝ 542 դիմորդ:


«Միասնական քննությունները կանցկացվեն մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում: Քննությունները կտևեն 3 ժամ»,- ասել է Պարսամյանը:
Նա հավելել է, որ միասնական քննությունների արդյունքների մասին դիմորդները կարող են տեղեկանալ քննությունը հանձնելուց հինգ օր հետո, դիմորդը հնարավորություն ունի նաև բողոքարկել արդյունքները:

Դիտվել է՝ 3426

Մեկնաբանություններ